«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա Արտետային շատ են հավանում «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և թիմի մարզական տնօրեն Դեկուն։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբն արդեն կապ է հաստատել մարզչի հետ, սակայն բանակցային գործընթացը շատ բարդ է թվում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։
Նշենք, որ 27 տուրից հետո «Բարսելոնան» 58 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։