Սերխիո Ռամոսը շնորհավորել է Մադրիդի «Ռեալին»

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» ակումբի հիմադրման կապակցությամբ։ Այսօր մադրիդյան ակումբը դառնում է 122 տարեկան։

«Շնորհավորում եմ Մադրիդի «Ռեալին», որը 122 տարի շարունակ գրում է ֆուտբոլի ամենաոսկե էջերից մի քանիսը: Մեծ պատիվ է լինել այս պատմության մի մասը»,- գրել է Ռամոսը իր սոցիալական ցանցերում։

«Ռեալ Մադրիդը» հիմնադրվել է 1902 թվականի մարտի 6-ին։

Ռամոսը «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին։