Ջանլուիջի Բուֆոնը կարող է աշխատել Ռուսաստանում

Ֆուտբոլային գործակալ Սիլվանո Մարտինան, ով ներկայացնում է Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի շահերը, չի բացառել, որ լեգենդար դարպասապահը մի օր կարող է աշխատել Ռուսաստանում։

«Առայժմ Ռուսաստանից Ջանլուիջիի վերաբերյալ առաջարկներ չեն եղել։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կարծում եմ, որ այս պահին գործերը բավականին բարդ են։ Հուսանք, որ ամեն ինչ կհանգստանա: Եվ դրանից հետո ինչու ոչ»,- Մարտինայի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

46-ամյա Բուֆոնն իր կարիերան սկսել է «Պարմայում», որտեղ էլ ավարտել է կարիերան 2023 թվականին։ Նա խաղացել է նաև «Յուվենտուսում» և ՊՍԺ-ում։