Կայ Հավերցը կրկնեց Յուրգեն Կլինսմանի ձեռքբերումը

Մարտի 4-ին «Արսենալը» արտագնա խաղում 6։0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։

Գոլերից մեկը խփել է «Արսենալի» կիսապաշտպան Կայ Հավերցը։ 24-ամյա ֆուտբոլիստին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Պրեմիեր Լիգայի երրորդ խաղում անընդմեջ։ Փետրվարի 24-ին նա գոլ խփեց «Նյուքասլի», իսկ փետրվարի 17-ին՝ «Բարնլիի» դարպասը։

Հավերցը նախկինում հասցրել է գոլ խփել Պրեմիեր Լիգայի երեք անընդմեջ հանդիպումներում՝ սկսած 2022 թվականի մարտից։ Ըստ Opta-ի՝ Կայը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ գերմանացի ֆուտբոլիստը՝ անընդմեջ 3+ գոլերի երկու շարքով: Առաջինը Յուրգեն Կլինսմանն էր, ում դա հաջողվեց երեք անգամ՝ խաղալով «Թոթենհեմում»։