Ֆրանսիական Ligue 1-ը նոր մրցաշրջանից այլ կերպ կկոչվի

Ֆրանսիայի առաջնությունը (Լիգա 1) նոր մրցաշրջանից կկոչվի McDonalds Ligue 1։Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Հանրային սննդի ոլորտում գործող ամերիկյան կորպորացիան տարեկան 20 միլիոն եվրո կվճարի Ֆրանսիայի առաջնության անվանման իրավունքների համար։ Մինչ այժմ առաջնության ներկայիս գործընկեր Uber-ը վճարել է 15 մլն եվրո։

Ընկերությունը պատրաստ էր շարունակել համագործակցությունը, բայց ավելի վատ պայմաններով: Դա կապված է ՊՍԺ-ից Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալու հետ: Որոշման վրա ազդել է նաև Նեյմարի և Լիոնել Մեսսիի՝ մեկ տարի առաջ հեռանալը։