Էրլինգ Հոլանդը 4 խաղում դարձել է «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդակիր

Մարտի 3-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի խաղում 3։1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է գոլի հեղինակ: Դրա շնորհիվ նորվեգացին ԱՊԼ-ի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերում արդյունավետ գործողությունների թիվը հասցրեց 9-ի (6 գոլ, 3 գոլային փոխանցում):

Squawka-ի տվյալներով՝ Պրեմիեր Լիգայում 9 արդյունավետ գործողությունը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերում ռեկորդային է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների համար։ Հոլանդի ռեկորդի համար բավական էր միայն 4 խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր Լիգայում։