«Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի վինգեր Դոմենիկո Բերարդին պատռել է աքիլեսյան ջիլը և շարքից դուրս մնացել մոտ վեց ամսով։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հարձակվողը վիրահատության կենթարկվի։ Այսպիսով, Բերարդին չի կարողանա մասնակցել Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին։
Բերարդին Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2018 թվականից։ Ազգային հավաքականի կազմում եզրային հարձակվողը դարձել է Եվրո-2020-ի հաղթող։