Տոնի Կրոսը մոտ է «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մոտ է մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը թիմի հետ կավարտվի 2025 թվականի հունիսի 30-ին:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում 34-ամյա Կրոսը անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։