«Ինտերը» նոր պայմանագիր կառաջարկի Սիմոնե Ինձագիին

«Ինտերի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի պայմանագիրը մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի մասնագետի նոր պայմանագրով նախատեսված կլինի նրա աշխատավարձի բարձրացում։

Հիշեցնենք, որ Ինձագիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

47-ամյա մարզիչը «Ինտերը» կգլխավորի 2021 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ միլանյան ակումբը երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը։ Նաև նախորդ մրցաշրջանում Ինձագին «Ինտերին» դուրս բերեց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 26 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 69 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը՝ 12 միավորով առաջ անցնելով իր ամենամոտ հետապնդող «Յուվենտուսից»։