«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել MLS-ի 3-րդ տուրի՝ «Օռլանդո Սիթիի» դեմ խաղում։
Արգենտինացին իր կարիերայի ընթացքում 500 գոլ է խփել առաջնությունում: Մեսսին Լա Լիգայում խփել է 474 գոլ, 22-ը՝ Լիգա 1-ում, 4-ը՝ MLS-ում։
Ընդհանուր առմամբ, Մեսսին ակումբային մակարդակում խփել է 718 գոլ, իսկ կարիերայում՝ 824։