Անգլիական գրանդն ուզում է գնել Բրայան Մբեումոյին

Անգլիական «Լիվերպուլն» այս ամառ կարող է ձեռք բերել «Բրենտֆորդի» վինգեր Բրայան Մբեումոյի տրանսֆերը:

Daily Express-ի տեղեկություններով՝ մերսիսայդցիները պատրաստ կլինեն ձևակերպել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն այս ամառ։

«Բրենտֆորդը» ներկայումս Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը:

Մբեումոն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կամերունցին անգլիական թիմում հանդես է գալիս 2019 թվականից։