ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբների ամենամյա վարկանշային աղյուսակը՝ հիմնվելով 2023 թվականի համար մարզաշապիկների վաճառքից ստացած գումարների վրա։
Առաջին երկու տեղերը զբաղեցրել են Լա Լիգայի ակումբները՝ «Բարսելոնան» և «Ռեալը»։ Լավագույն եռյակ է մտել նաև «Բավարիան»:
Sport24-ի այցելուների ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն 20 վարկանիշները.
1. «Բարսելոնա»՝ 179 մլն եվրո
2. «Ռեալ Մադրիդ»՝ 155 միլիոն եվրո
3. «Բավարիա»՝ 147 մլն եվրո
4. «Լիվերպուլ»՝ 132 մլն եվրո
5. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 130 միլիոն եվրո
6. ՊՍԺ՝ 97 մլն եվրո
7. «Արսենալ»՝ 89 մլն եվրո
8. «Չելսի»՝ 87 մլն եվրո
9. «Յուվենտուս»՝ 74 միլիոն եվրո
10. «Թոթենհեմ»՝ 74 միլիոն եվրո
11. «Մանչեսթեր Սիթի»՝ 73 միլիոն եվրո
12. Դորտմունդի «Բորուսիա»՝ 54 մլն եվրո
13. «Միլան»՝ 47 մլն եվրո
14. «Այաքս»՝ 41 մլն եվրո
15. «Գալաթասարայ»՝ 35 մլն եվրո
16. «Լիդս Յունայթեդ»՝ 35 միլիոն եվրո
17. «Սելթիկ»՝ 34 միլիոն եվրո
18. «Ֆեներբախչե»՝ 31 մլն եվրո
19. «Այնտրախտ»՝ 26 մլն եվրո
20. «Ինտեր»՝ 26 մլն եվրո