Այն լուրերից հետո, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ՊՍԺ-ից ձեռք բերել պաշտպան Աշրաֆ Հակիմիին, փարիզյան ակումբը բանակցություններ է սկսել մարոկկացու հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է լրագրող Աբդուլլահ Բուլման։
Հակիմին, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», ՊՍԺ-ի խաղացող է 2021 թվականից, և նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Այժմ 25-ամյա Հակիմին ՊՍԺ-ում ստանում է տարեկան ավելի քան 10 միլիոն եվրո մաքուր գումար: