Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ կազմակերպությունը կտրականապես դեմ է կապույտ քարտերին։
«ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին։ Ոչ մի կերպ»,- լրագրողներին ասել է Ինֆանտինոն:
Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլում նոր կապույտ քարտ է հայտնվելու։ Մրցավարն այս քարտը ցույց կտա ֆուտբոլիստներին հեռանկարայիին գրոհները ընդհատելու, ինչպես նաև հանդիպման պաշտոնյայի հետ անհամաձայնություն հայտնելու դեպքում:
Եթե ֆուտբոլիստը կապույտ քարտ ստանա, նա 10 րոպեով կհեռացվի խաղադաշտից: Խաղացողը կարմիր քարտ կստանա, եթե նրան ցույց տան երկու կապույտ կամ դեղին և կապույտ քարտերի համակցություն:
Նշվեց, որ ի սկզբանե կապույտ քարտի փորձարկումը չի ազդի բարձր մակարդակի մրցաշարերի վրա, սակայն ամռանը կարող են սկսվել թեստեր անգլիական մրցաշարերում, ներառյալ Անգլիայի գավաթը տղամարդկանց և կանանց թիմերի միջև: