«Բավարիան» 2000-րդ հանդիպումն անցկացրեց Բունդեսլիգայում

Ուրբաթ օրը՝ մարտի 1-ին, կայացավ Բունդեսլիգայի 24-րդ տուրի «Ֆրայբուրգ» – «Բավարիա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Մյունխենյան թիմի համար սա 2000-րդ հանդիպումն էր մրցաշարում։ Այս նշագծին առաջինը հասավ «Բավարիան»:

Այս հանդիպումից հետո «Բավարիան» պահպանեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը (54 միավոր), «Ֆրայբուրգը» զբաղեցնում է 8-9-րդ հորիզոնականը (30 միավոր):