«Բարսելոնան» կարող է սկսել համազգեստներ ստեղծել սեփական ապրանքանիշի ներքո, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տվյալներով՝ որոշում կկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում։ «Բարսան» կարող է ստեղծել իր սեփական ապրանքանիշը BLM ընկերության միջոցով, որն արդեն արտադրում է ակումբի ոչ սպորտային հագուստը։
«Բարսելոնան» համոզված է, որ սեփական ապրանքանիշը շատ ավելի շատ գումար կբերի, քան Nike-ի հետ համագործակցությունը, որն այժմ զբաղվում է ակումբի սարքավորումներով։
«Բարսելոնան» 57 միավորով երրորդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Ռեալն» առաջատարն է։