«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետտին։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել մարզչի վերաբերյալ։ Անբավարար արդյունքների պատճառով ակումբն ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է բաժանվել Մաուրիցիոյից։ «Լացիոն» արդեն հետնորդ է փնտրում։ Սարին հռոմեական թիմի գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամռանից։
Իտալիայի առաջնության 26 տուրերի արդյունքներով հռոմեական թիմը վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։