«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Չավի Էրնանդեսի հեռանալու մասին։
«Չավին կլինի մեր մարզիչը մինչև մրցաշրջանի ավարտը, և մեզ համար շատ կարևոր է կենտրոնանալ մեր աշխատանքի վրա։ Ես հասկանում եմ, որ Չավիի համար դժվար ժամանակ էր, և զգացմունքային էր,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 26 տուրից հետո «Բարսելոնան» 57 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։