ՀՖՖ Մրցումների կազմակերպման ու անցկացման բաժինը փոխել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Կիլիկիա» – «Շիրակ» հանդիպման անցկացման վայրը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Մարտի 10-ին ժամը 17:00-ին նշանակված խաղը Երևանի Ֆուտբոլի ակադեմիայից տեղափոխվել է Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտ։
Հանդիպման սկիզբը՝ ժամը 15:00-ին: