«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի վերջին մեկ ամսվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Հարկ է նշել, որ անգլիացի ֆուտբոլիստն այս մրցանակին արժանանում է երկրորդ ամիսն անընդմեջ։ Ամբողջ փետրվար ամսվա ընթացքում կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլ է խփել։
Նշենք, որ Ռուբեն Լոֆտուս-Չիկը «Չելսիի» ակադեմիայի սան է: Կիսապաշտպանը «Միլան» է տեղափոխվել անցած ամառ 18,4 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում Ռուբենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։