Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ապաքինվել է վնասվածքից, հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով պարզ կդառնա՝ արդյոք ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մարտի 2-ին։
Սպասվում է, որ 20-ամյա անգլիացին կսկսի Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ խաղը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 16 գոլի հեղինակ և մրցաշարի լավագույն ռմբարկուն է։