Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում «Մանչեսթեր Սիթին» 6։2 հաշվով հաղթեց «Լյութոն Թաունին»։
«Սիթիի» կազմում հինգ գոլ խփեց հարձակվող Էրլինգ Հոլանդը:
Ինչպես հայտնում է Squawka-ն, նորվեգացին դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 5+ գոլ է խփել Չեմպիոնների Լիգայում և Անգլիայի գավաթում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայում Հոլանդը 2023 թվականի մարտին «Լայպցիգի» հետ խաղում դարձել է պենտա-տրիկի հեղինակ։