«Խետաֆեի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», չի ցանկանում, որ իր վեճը իր հայրենակից Ջուդ Բելինգհեմի հետ զարգանա։
Լա Լիգայի 20-րդ տուրի «Խետաֆե» – «Ռեալ» հանդիպման հեռարձակումը ընդգրկել է մի պահ, երբ երկու անգլիացի ֆուտբոլիստներ բանավոր վիճաբանության մեջ են մտել, իսկ մադրիդյան ակումբի կիսապաշտպանը, իբր, ասել է «բռնաբարող» բառը։ Անցյալ փետրվարին Գրինվուդն արդարացվեց իր նախկին ընկերուհուն բռնաբարելու և ծեծի ենթարկելու մեղադրանքով։
«Մեյսոնն ասել է իսպանական ֆուտբոլի ղեկավարներին, որ ինքը չի ցանկանում, որ Ջուդը պատժվի և խնդրել է նրանց թույլ չտալ, որ պատմությունը զարգանա: Նա չի ցանկանում, որ սկանդալները խանգարեն իրեն ֆուտբոլ խաղալ։
Միաժամանակ նա շատ էր վրդովվել կատարվածից, քանի որ Ջուդից դա չէր սպասում»,- իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում 22-ամյա Գրինվուդը «Խետաֆեի» կազմում անցկացրած 25 խաղում խփել է 7 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։