«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ճանաչվել է Լա Լիգայի փետրվարի լավագույն մարզիչ։
Փետրվարին «Աթլետիկը» հաղթեց «Մալյորկային» (4:0), ոչ-ոքի խաղաց «Ալմերիայի» հետ (0:0), հաղթեց «Ժիրոնային» (3:2) և պարտվեց «Բետիսին» (1:3):
Ակումբը 26 խաղից հետո 49 միավորով Իսպանիայի առաջնության աղյուսակում 5-րդն է։
Չավին («Բարսելոնա») և Կիկի Ֆլորեսը («Սևիլյա») նույնպես հավակնում էին Լա Լիգայի ամսվա լավագույն մարզչի կոչմանը։