Պրեմիեր Լիգան չորս միավոր է վերադարձրել «Էվերթոնին»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար ակումբի հաջող բողոքից հետո: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերի 17-ին Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը «Էվերթոնից» 10 միավոր է հանել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։
Այս որոշման շնորհիվ «Էվերթոնը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 17-րդ տեղից բարձրացավ 15-րդ հորիզոնական: