«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է մյունխենյան ակումբին բնորոշ ճնշման մասին։
««Բավարիայում» հաջողության հասնելու ճնշումը շատ, շատ ուժեղ է: Հաճախ միայն տիտղոսներ նվաճելը բավարար չէ, դուք նաև պետք է ցուցադրեք չափազանց դրական խաղային մշակույթ և գերակայություն: Ահա թե ինչու և՛ լավագույն խաղացողները, և՛ լավագույն մարզիչները անընդհատ ձախողվում են, երբ փորձում են հաղթահարել այս խնդիրը»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանի 23 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 53 միավոր և երկրորդ տեղում է՝ առաջատար Լևերկուզենի «Բայերից» զիջելով 8 միավորով։