«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան խոսել է թիմի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի մասին։
«Խվիչան շատ ամաչկոտ է և շատ չի խոսում։ Այնուամենայնիվ, նա փորձում է, և ես վստահ եմ, որ շուտով մեզ օգուտ կտա»,- Կալցոնայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։