Մադրիդի «Ռեալը» խնդրել է Լա Լիգայի ղեկավարությանը հետաձգել «Բետիսի» դեմ հանդիպումը

Մադրիդի «Ռեալը» խնդրել է Լա Լիգայի ղեկավարությանը հետաձգել Իսպանիայի առաջնության եզրափակիչ տուրի «Բետիսի» դեմ հանդիպումը։

Այս որոշումը կայացվել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում Թեյլոր Սվիֆթի համերգն անցկացնելու պատճառով։ Մադրիդյան ակումբը տոմսերի 450 հազար հարցում է ստացել։ «Ռեալը» մտադիր է մայիսի վերջին համերգ կազմակերպել Մադրիդում։

Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Ռեալ» – «Բետիս» հանդիպումը կկայանա մայիսի 26-ին։