«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է տեղափոխվել «Ալ-Իթիհադ»:
Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքերով, սաուդյան թիմի ներկայացուցիչներն արդեն կապի մեջ են եղել գերմանացու շրջապատի հետ, բայց դեռ մանրամասներ չեն քննարկել հենց «Բարսելոնայի» հետ:
Նշվում է, որ ամեն ինչ կախված կլինի առաջարկվող պայմանագրից։ Ներկա պահին ֆուտբոլիստը լիովին գոհ է «Բարսայում» իր պայմաններից, որտեղ նա պայմանագիր է ստորագրել մինչև 2028 թվականը։