«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչը Լիոնել Մեսսիին հանճար է անվանել

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է MLS-ի խաղում «Լոս Անջելես Գելեքսիի» հետ ոչ-ոքին (1։1)։

«Կարծում եմ՝ մենք ավելի լավ խաղացինք երկրորդ խաղակեսում, ունեինք հնարավորություններ, մրցակիցը գոլ խփեց հակագրոհների ժամանակ, բայց հետո մենք վճռականություն ունեցանք գտնելու ինքներս մեզ և լավ մոտեցանք այս պահին՝ շնորհիվ Լեո Մեսսիի հանճարի»,- Մարտինոնի խոսքերը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ինտեր Մայամին» պարտությունից փրկվեց 92-րդ րոպեին Լիոնել Մեսսիի դիպուկ հարվածից հետո։