Փետրվարի 25-ին «Ինտերը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց «Լեչեին» Ա Սերիայի 26-րդ տուրի խաղում։
Ներաձուրիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։ Արգենտինացու համար գոլերը 100-րդ և 101-րդն էին Ա Սերիայում։
Մարտինեսը «Ինտերի» պատմության մեջ երրորդ օտարերկրացի խաղացողն է՝ 100+ գոլով Ա Սերիայում: Նրանից առաջ դա հաջողվել է միայն հունգարացի Իստվան Նյերշին (133) և արգենտինացի Մաուրո Իկարդիին (111):
«Ինտերի» ավագը դարձավ նաև 7-րդ արգենտինացին, ով 100 գոլ է խփել Ա Սերիայում՝ Գաբրիել Բատիստուտայից, Էրնան Կրեսպոից, Գոնսալո Իգուաինից, Մաուրո Իկարդիից, Աբել Բալբոյից և Պաուլո Դիբալայից հետո։