ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Լիգա 1-ի 23-րդ տուրի՝ «Ռենի» դեմ հանդիպման արդյունքները (1:1)։
«Մենք, հավանաբար, սովոր ենք խաղալ առանց Կիլիան Մբապպեի», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը սոցցանցում:
Փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեն այս խաղում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու փոխարինվեց 65-րդ րոպեին։
ՊՍԺ-ն 54 միավորով պահպանում է առաջատարը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում, Լուիս Էնրիկեի թիմը 19 հանդիպում չի պարտվել բոլոր մրցաշարերում։