«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Քենան Յիլդիզի ծառայություններով, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը համաձայն է բաց թողնել 18-ամյա թուրքին, եթե «զինագործները» նրա համար առաջարկեն առնվազն 51 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Յըլդիզը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 8,5 մլն ֆունտ։