Ռոյ Հոջսոնը վերջերս լքեց «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչի պաշտոնը:
Օրեր առաջ փորձառու մասնագետն իրեն վատ է զգացել մարզման ժամանակ։ Հոջսոնն այժմ ապաքինվում է տանը։ Ըստ The Sun-ի՝ 76-ամյա Հոջսոնը մտադիր չէ հեռանալ ֆուտբոլից՝ նա արդեն մտածում է ֆուտբոլ վերադառնալու մասին և պատրաստ է խորհրդատու լինել։
Նշվում է, որ Ռոյը նույնիսկ պատրաստ է դիտարկել դրսից ստացվող առաջարկները։
Հիշեցնենք, որ «Քրիսթալ Փելասի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Օլիվեր Գլասները։ Շաբաթ օրը լոնդոնցիները սեփական հարկի տակ 3։0 հաշվով ջախջախեցին «Բարնլիին»։