«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը լուրջ գումարներ է վաստակել Սաուդյան Արաբիայում ձիարշավներից։
82-ամյա Ֆերգյուսոնը այլ ներդրողների հետ ունի ախոռ, որը ներառում է Spirit Dancer անունով հովատակ: Նա հաղթել է Էր Ռիադում կայացած հեղինակավոր մրցաշարում։
Իր հովատակի հաղթանակի շնորհիվ Ֆերգյուսոնը վաստակել է 944 հազար ֆունտ (1,1 մլն եվրո), հայտնում է Daily Mail-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ օրը ԱՊԼ-ի 26-րդ տուրում պարտվեց «Ֆուլհեմին»։