Էդեր Միլիտաոն մոտ է խաղադաշտ վերադառնալուն

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն մոտ է խաղադաշտ վերադառնալուն։

Ինչպես հայտնում է Relevo-ն, նա վնասվածքից հետո շուտով կվերադառնա ընդհանուր թիմային խումբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին կարող է ժամանակին վերականգնվել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի համար, եթե մադրիդյան ակումբը հասնի այս փուլ։ Մրցաշարի 1/4 եզրափակիչը կկայանա մարտի կեսերին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսին Միլիտաոն ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել։