Պեպ Գվարդիոլա․ «Հիանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք սուպերմեն են»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։

«Ինձ շատ դուր եկավ։ Ես հիանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք սուպերմեն են։ Մրցակիցը պատրաստվելու համար ուներ 7 օր, բայց մենք միշտ քիչ ժամանակ ունենք։ Մարդիկ ասում են, որ Պրեմիեր Լիգայի թիմերը հավասար դիրքերում են։ Ոչ, ոչ, սա մեր մասին չէ։ Մենք շատ ավելի շատ հանդիպումներ ենք անցկացնում, քան մյուսները:

Ես հիանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք շատ լավն են։ Ես գիտեմ, որ մարդիկ ասում են, որ շատ են վաստակում, բայց հարցը դա չէ: Դա նույնպես: Մրցակցությունը մեծանում է, և ֆուտբոլիստներն ամեն անգամ զարմացնում են ինձ։ Նրանք անհավանական ուժեղ բնավորություն ունեն, կռվում են նույնիսկ հոգնած ժամանակ։ Ես սիրում եմ դա:

Վերջին 10-15 րոպեն իսկապես ծանր էր: Հակառակորդը ցանկանում էր հարձակվել։ Մարդիկ կարծում են, որ թրեբլի հաղթողը պետք է ջարդի բոլորին 5։0 հաշվով, բայց կյանքում այդպես չէ։ Մենք «գոյատևում» ենք և շուտով, հուսով ենք, որ մեկ շաբաթ հանգիստ կունենանք»,- ասել է Գվարդիոլան Sky Sports-ին: