Պասկալ Գրոսը դարձավ չորրորդ գերմանացին Պրեմիեր Լիգայում այս ցուցանիծով

«Բրայթոնը» «Էվերթոնի» հետ խաղում (1:1) փրկվեց պարտությունից հանդիպման 95-րդ րոպեին Լյուիս Դանկի գոլի շնորհիվ։

Այդ դրվագում գոլային փոխանցումը կատարեց գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանը կատարել է 14 արդյունավետ փոխանցում:

Ըստ Opta-ի՝ Գրոսը Պրեմիեր Lիգայում մեկ մրցաշրջանում 10+ գոլային փոխանցմամբ դարձավ միայն չորրորդ գերմանացի ֆուտբոլիստը:

Նախկինում դրան հասել էին Յուրգեն Կլինսմանը, Մեսութ Օզիլը և Լերոյ Սանեն։