Մադրիդի «Ռեալը» Խաբի Ալոնսոյին համարում է Կառլո Անչելոտտիին փոխարինելու գլխավոր թեկնածուն

Մադրիդի «Ռեալը» Լևերկուզենի «Բայերից» Խաբի Ալոնսոյին համարում է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին փոխարինելու գլխավոր հավակնորդը, հայտնում է Sport1-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բաց է պահում Խաբի Ալոնսոյի համար դուռը, և նա ցանկացած պահի կարող է գլխավորել ակումբը Կառլո Անչելոտտիի հեռանալուց հետո։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։