Չավի․ «Մենք ճնշում ենք գործադրում «Ռեալի» և «Ժիրոնայի» վրա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա Լիգայի 26-րդ տուրի խաղում «Խետաֆեի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո խոսել է Իսպանիայի առաջնությունում հաղթելու թիմի հնարավորությունների մասին։

«Մենք ճնշում ենք գործադրում «Ռեալի» և «Ժիրոնայի» վրա։ Կարծում եմ, որ մենք կարող ենք մրցել առաջնությունում հաղթելու համար: Մենք դեռ ժամանակ ունենք մրցաշրջանը փրկելու համար։ Չեմպիոնների Լիգան նույնպես բաց է, 50/50 իրավիճակ է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 57 միավոր։ Չավիի թիմը բարձրացել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ: «Խետաֆեն» 34 միավորով 10-րդ տեղում է։