Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն մոտ է ընդհանուր խումբ վերադառնալուն, հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին կարող է ժամանակին վերականգնվել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի համար, եթե մադրիդյան ակումբը հասնի այս փուլ։ Մրցաշարի 1/4-րդ եզրափակիչը կկայանա մարտի կեսերին։
2023 թվականի օգոստոսին Լա Լիգայի 1-ին տուրում «Ատլետիկի» դեմ խաղում (2։0) Միլիտաոն ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել։