Իսպանացի մասնագետը գլխավորեց Կատարի հավաքականը

Կատարի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է գլխավոր մարզիչ Բարտոլոմե Մարկեսի հետ ամբողջական պայմանագիր կնքելու մասին։

Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ստանձնել է Կատարի հավաքականի ղեկավարությունը՝ որպես մարզչի պաշտոնակատար՝ այս պաշտոնում փոխարինելով Կառլոս Կեյրուշին։

Մարկեսի գլխավորությամբ կատարցիները նվաճեցին Ասիայի գավաթը, որը կայացավ 2024 թվականի ձմռանը։