«Բավարիան» սեփական հարկի տակ 1000-րդ հանդիպումը կանցկացնի Բունդեսլիգայում

«Բավարիան» փետրվարի 24-ին կանցկացնի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Լայպցիգի» հետ հանդիպումը։

Հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում և կլինի «Բավարիայի» 1000-րդ տնային հանդիպումը Բունդեսլիգայում։

«Բավարիան» կդառնա Բունդեսլիգայի առաջին թիմը՝ հազար տնային խաղով։

«Բավարիան» սեփական հարկի տակ անցկացրած 999 խաղում տարել է 743 հաղթանակ և կրել 90 պարտություն՝ 166 ոչ-ոքիներով։

«Բավարիայի» տնային այս խաղերում գոլերի տարբերությունը 2737-889 է։