FourFourTwo պորտալը կազմել է Պրեմիեր Լիգայի 2010-ականների լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը:
Այս շրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան։ Իսպանացին «Քաղաքայինների» կազմում հանդես է եկել 2010-ից 2020 թվականներին, անցկացրել 436 հանդիպում, խփել 77 գոլ և կատարել 140 գոլային փոխանցում։
«Մանչեսթեր Սիթիի» ներկայիս ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեն վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է նաև «Սիթիի» նախկին խաղացող Սերխիո Ագուերոն։
Ստորև ներկայացնում ենք թոփ 10-ը.
- Դավիդ Սիլվա (Մանչեսթեր Սիթի);
- Կևին Դե Բրույնե (Չելսի, Մանչեսթեր Սիթի);
- Սերխիո Ագուերո (Մանչեսթեր Սիթի);
- Մոհամեդ Սալահ (Չելսի, Լիվերպուլ);
- Յայա Տուրե (Մանչեսթեր Սիթի);
- Էդեն Ազար (Չելսի);
- Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ);
- Գարեթ Բեյլ (Թոթենհեմ);
- Լուիս Սուարես (Լիվերպուլ);
- Վենսան Կոմպանի (Մանչեսթեր Սիթի)։