Կառլո Անչելոտտի. «Նրա արդյունավետությունը ակումբում շատ բարձր է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Գերմանիայի հավաքական վերադառնալու որոշման մասին, որի կազմում նա չի խաղացել 2021 թվականից։

«Նա ինձ ասաց, որ վերադառնում է հավաքական։ Դա չի ազդի մեզ հետ նրա ելույթների վրա։ Նրա արդյունավետությունը ակումբում շատ բարձր է»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին հայտարարել էր փետրվարի 22-ին։ Կրոսն ասել է, որ մարտի խաղերին կխաղա Գերմանիայի հավաքականի կազմում։