Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադը» ամենաշատն է հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ սաուդյան մեկ այլ ակումբ՝ «Ալ-Նասրը», պատրաստ է Վարանին տարեկան 58 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։