Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը անվտանգության աշխատակից է վարձել՝ կին երկրպագուի կողմից հետապնդումների ենթարկվելուց հետո

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ստիպված է եղել օգտվել անձնական թիկնապահի ծառայություններից՝ վերջին մեկ տարվա ընթացքում կին երկրպագուի կողմից հետապնդումների ենթարկվելուց հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ կինը եկել է ֆուտբոլիստի տուն, սպասել նրան Լիվերպուլի մարզաբազայում, ինչպես նաև անգլիացու սիրելի ռեստորանների մոտ։

Բացի այդ, Ալեքսանդր-Առնոլդի երկրպագուն հաճախ էր զանգահարում նրան և ինտիմ լուսանկարներ ուղարկում։ Ֆուտբոլիստի երկրպագուն անպարկեշտ հաղորդագրություններ է ուղարկել նաև «Լիվերպուլի» պաշտպանի ընտանիքի անդամներին։

Ալեքսանդր-Առնոլդը ստիպված է եղել փոխել բջջային հեռախոսահամարը և իր տանը տեղադրել տեսահսկման և ահազանգման համակարգ։

Ընդգծվում է, որ «Լիվերպուլը» լիակատար աջակցություն է ցուցաբերում իր խաղացողին։