Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» 24-ամյա ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյին ձեռք բերելով։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է «Ծեր սինյորային» 40 միլիոն եվրո առաջարկել իտալացի ֆուտբոլիստի գնման համար։ Այնուամենայնիվ, «Յուվենտուսը» մտադիր է թիմում պահել Կամբիասոյին, քանի որ նրան տեսնում են որպես ապագայի մեծ հեռանկար։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կամբիասոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։