«Չելսիի» սկաուտները ներկա են գտնվել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Նապոլի» – «Բարսելոնա» (1։1) առաջին հանդիպմանը, հայտնում է HITC-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիների ներկայացուցիչները հետեւել են նեապոլցի հարձակվող Վիկտոր Օսիմհենի և «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի խաղին։ 25-ամյա նիգերիացին գոլի հեղինակ դարձավ՝ ոչ-ոքի բերելով «Նապոլիին»։
Հաղորդվում է, որ «Չելսին» դիտարկում է երկու խաղացողներին էլ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։