«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է թիմի ռեկորդային ցուցանիշը Բունդեսլիգայում։
«Ես չեմ մտածում ռեկորդների մասին, բայց երբ հասնում ենք դրանց, ես հպարտանում եմ թիմով։ Տղաները մեծ ջանքեր են գործադրում ու գիտեն իրենց պարտականությունները, նրանց հետ շատ հեշտ է աշխատել։
Ես շատ բան սովորեցի նրանցից։ Մենք չենք ցանկանում կանգ առնել»,- Ալոնսոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 23-ին Ալոնսոյի թիմը Բունդեսլիգայի 23-րդ տուրի խաղում հաղթել է «Մայնցին» (2։1)։ «Բայերը» գերմանական նոր ռեկորդ է սահմանել առանց պարտության հանդիպումների քանակով։ Ալոնսոյի թիմը 33 խաղ անընդմեջ չի պարտվել բոլոր մրցաշարերում։